Գլխավոր էջ Գլխավոր Շնորհավոր բուժաշխատողների օրը

Շնորհավոր բուժաշխատողների օրը

564
0

Հունիսի 21-ը բժշկական աշխատողի օրն է։ Պարզից էլ պարզ է՝ բժշկի մասնագիտությունը մեզ համար ամենահարգվածն է։ Մենք մեծարում ու պատկառանքով ենք խոսում բժիշկների մասին, և սա ավելի քան բնական է։ Տոնական օրվա առթիվ հնչող շնորհավորանքներին այս անգամ պետք է ավելացնել կամ հիշեցնել, որ բժիշկները ևս քաղաքացիներ են՝ ունեն քաղաքացիական դիրքորոշում հայտնելու իրավունք և խիստ կարևոր է, որ այդ դիրքորոշումը հայտնելու համար նրանց դեմ չկիրառվեն վարչական լծակներ, վախեցնեն կամ ազատեն աշխատանքից։

Ու քանի որ բուժաշխատողները մեզնից յուրաքանչյուրի կյանքն են փրկում, ապա կարևոր է նաև որ նրանք լավ վարձատրվեն, լավ պայմաններում աշխատեն, ի վերջո նրանց աշխատավայրերին՝ լինի հիվանդանոց, թե պոլիկլինիկա առնչվում ենք բոլոր։ Ի դեպ, առնչվում ենք ոչ միայն աշխատավայրին, այլև՝ նրանց աշխատանքային պայմաններին՝ ներառյալ սարքավորումներն ու տեխնիկական հագեցվածությունը։ Բնական է, այլ մասնագիտություններ ունեցող մարդկանց պարագայում այս ամենը ևս կարևոր է, բայց եկեք ընդունենք, որ բժիշկների հարցն այլ է։ Այնպես որ սիրելի բուժաշխատողներ, շնորհավոր Ձեր տոնը նաև շնորհակալություն Ձեր ամենօրյա նվիրված աշխատանքի համար։

Medmedia.am խմբագրություն

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ