Գլխավոր էջ Նորություններ Առաջատար պատվաստանյութերը հուսալի պաշտպանություն են ապահովում կորոնավիրուսի հնդկական և բրիտանական շտամների դեպքում

Առաջատար պատվաստանյութերը հուսալի պաշտպանություն են ապահովում կորոնավիրուսի հնդկական և բրիտանական շտամների դեպքում

205
0

ՈՒսումնասիրությունների համաձայն, Միջազգային ճանաչում ունեցող առաջատար պատվաստանյութերը նույնպես արդյունավետ են հնդկական շտամի դեմ: Այս մասին  ասել է  Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդությունների և ՁԻԱՀ-ի գլխավոր տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն։ Հաղորդում է 1tv.ge-ն։

 

«Շատ կարևոր է՝ հնդկական շտամից պաշտպանում են, թե ոչ պատվաստանյութերը և նախկինում կովիդով վարակված անձանց իմունիտետը: Կան մի շարք ուսումնասիրություններ, որ պաշտպանում են ինչպես նախկինում կովիդով վարակված անձանց իմունիտետը, այնպես էլ այսօր առկա պատվաստանյութերը, բայց համեմատաբար ցածր տոկոսային երաշխիքով, քան ստանդարտ շտամների ժամանակ, թեկուզ բրիտանական շտամի դեպքում: Սակայն, միջազգային ճանաչում ունեցող առաջատար պատվաստանյութերը հուսալի պաշտպանություն են ապահովում հնդկական շտամից», – ասել է Թենգիզ Ցերցվաձեն:

 

Նրա խոսքով, հնդկական շտամի դեպքում դեռ հայտնի չէ, մինչդեռ բրիտանական շտամը հիվանդության ծանր ընթացք է ունենում ցանկացած տարիքի մարդկանց շրջանում:

 

«Դեռ չգիտենք հնդկական շտամի մասին, քանի որ գնահատվում է, որ տարածված է միայն 10 տոկոսը, բրիտանական շտամը ակնհայտորեն առաջացնում է հիվանդության ավելի ծանր ընթացք բոլոր տարիքի մարդկանց, ներառյալ՝ երիտասարդների շրջանում: Երիտասարդ տարիքում դեպքերի թիվն աճել է, և ծանր ընթացող դեպքերի թիվը նույնպես աճել է »,- ասել է  Թենգիզ Ցերցվաձեն:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ