Գլխավոր էջ Նորություններ Երեխաները COVID-19-ն ավելի հեշտ են տանում, քան գրիպը

Երեխաները COVID-19-ն ավելի հեշտ են տանում, քան գրիպը

196
0

Սովորաբար երեխաները կորոնավիրուսային վարակը շատ ավելի հեշտ են տանում, քան մեծահասակները: Նույնիսկ եթե երեխան COVID-19-ի պատճառով հոսպիտալացվել է, մեծ հավանականություն կա, որ նա այն ավելի բարենպաստ կտանի, քան գրիպի ծանր ձեւը, կարծում են Դիկլեի համալսարանի մասնագետները:

Medportal.ru-ի փոխանցմամբ՝ նոր ուսումնասիրության շրջանակներում վերլուծել են անցյալ տարվա մարտից նոյեմբեր հաստատված COVID-19-ով հոսպիտալացված 164 երեխաների եւ 2016 թվականին գրիպով հիվանդանոց ընդունված 46 երեխաների բժշկական քարտերը:

COVID-19-ով երեխաները հիվանդանոցում անցկացրել են միջինը 2-14 օր: Երկու հիվանդներ մահացել են, երեքը բուժման կարիք են ունեցել վերակենդանացման բաժանմունքում: Միեւնույն ժամանակ, գրիպով հիվանդների 41%-ը վերակենդանացման կարիք է ունեցել, 7 երեխա մահացել է: Նրանցից ոչ մեկին գրիպի պատվաստում չի արվել, նշել են հետազոտության հեղինակները:

Հետաքրքիր է, որ երկու խմբերի գենդերային հարաբերակցությունը գրեթե համադրելի է եղել, բայց COVID-19-ով հիվանդների մեջ տղաների թիվը մի փոքր գերազանցել է աղջիկների թվին։

Գրիպով հոսպիտալացված երեխաների մոտ գրանցվել է նաեւ էրիթրոցիտների ցածր քանակ եւ լեյկոցիտների ու նեյտրոֆիլների բարձր մակարդակ՝ համեմատած COVID-19-ով պացիենտների հետ: Գրիպով հիվանդների մոտ այլ կենսմարկերները, ինչպիսիք են S- ռեակտիվ սպիտակուցը, պրոկալցիտոնինը եւ այլն, նույնպես զգալիորեն բարձր են եղել։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ