Գլխավոր էջ Նորություններ COVID-19-ով պացիենտների մոտ «սև բորբոս» են հայտնաբերել

COVID-19-ով պացիենտների մոտ «սև բորբոս» են հայտնաբերել

356
0
Mold, macro view

Օմանում հայտնաբերվել է հավանական մահացու սնկային ինֆեկցիա, որն ախտահարում է կորոնավիրուսով որոշ պացիենտների:

Երկրի առողջապահության նախարարությունը հաղորդել է, որ Օմանում COVID-19-ով երեք պացիենտներ վարակվել են մուկորմիկոզով՝ կյանքին սպառնացող հիվանդությամբ, որը լայնորեն հայտնի է որպես «սեւ բորբոս» եւ արագորեն տարածվում է վիրուսով պացիենտների մոտ՝ շատ տուժած Հնդկաստանում, հայտնում է AP-ը:

Թեեւ հիվանդությունը հազվադեպ է հանդիպում, դրա հանկարծակի սրումը անհանգստություն է առաջացրել բժիշկների եւ առողջապահության ոլորտի պաշտոնյաների շրջանում, ովքեր պայքարում են ամբողջ աշխարհում COVID-19-ի բռնկումների դեմ:

Այս շաբաթվա սկզբին Օմանի բժիշկները նախազգուշացրել էին, որ սուլթանությունը մահճակալների խիստ պակաս ունի` կորոնավիրուսի արագ տարածվող տարբերակների ֆոնին:

Վերջին ամսվա ընթացքում Օմանում դեպքերի թիվը երեք անգամ ավելացել է՝ երեքշաբթի օրը իշխանությունները գրանցել են ավելի քան 2000 նոր դեպք եւ 33 մահ: Վերջին շաբաթներին ծանր եւ կրիտիկական դեպքերի թիվը հասել է ռեկորդային մակարդակի, եւ գերբնակեցված հիվանդանոցները ստիպված են մերժել հիվանդներին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ