Գլխավոր էջ Նորություններ Ատամները լվանալիս ինչպիսի՞ սխալը կարող է հանգեցնել կարիեսի

Ատամները լվանալիս ինչպիսի՞ սխալը կարող է հանգեցնել կարիեսի

303
0

Սնունդ ընդունելուց անմիջապես հետո ատամները լվանալը կարող է վնասել էմալը, որը պաշտպանում է ատամները կարիեսից: Daily Express թերթին տված հարցազրույցում այսպիսի կարծիք է հայտնել ատամնաբույժ Հաննա Կինսելլան:

Նրա խոսքով՝ շատերը ատամները լվանում են ուտելուց անմիջապես հետո, քանի որ կարծում են, որ կարեւոր է արագ ազատվել ատամների մեջ սննդի մնացորդներից: Իրականում խորհուրդ է տրվում ուտելուց հետո առնվազն կես ժամ սպասել մինչեւ ատամները լվանալը, հատկապես թթուներ պարունակող մթերքներ օգտագործելուց հետո:

Մասնագետի խոսքով՝ կիտրոնաթթու պարունակող մթերքները կարող են որոշ ժամանակով փափկեցնել ատամի էմալը, եւ դրանց օգտագործումից անմիջապես հետո ատամները լվանալը կարող է վնասակար լինել:

Ատամնաբույժը նաեւ խորհուրդ է տվել ատամները լվանալիս ամուր չսեղմել խոզանակը, որպեսզի ատամները չվնասվեն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ