Գլխավոր էջ Նորություններ Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 13,7 հազար դեպք

Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 13,7 հազար դեպք

235
0

Նոր տեսակի կորոնավիրուսային ախտահարման եւս 13 հազար 721 հազար դեպք Է Ռուսաստանում հայտնաբերվել մեկ օրում: Այդ մասին հաղորդել Է հիվանդության դեմ պայքարի օպերատիվ շտաբ։

Նախօրյակին ՌԴ-ում կորոնավիրուսով նոր հիվանդացածների թիվը հասել Է փետրվարի կեսերից ի վեր առավելագույն մակարդակի, հայտնաբերվել Է 14 հազար 723 դեպք. դա հազարով ավելի Է, քան հայտնաբերվել Է ըստ հունիսի 14-ի տվյալների:Համաճարակաբանները հայտարարում են, որ ՌԴ-ում ներկայում առկա Է հիվանդացության սեզոնային աճ, եւ օրական տատանումները նորմալ են կայունացման ժամանակաշրջանում, որը երկիրը մտել Է գարնանը: Մեկ օրում երկրում մահացել Է 371 մարդ, COVID-19-ի զոհերի ընդհանուր թիվը հասել Է 126 հազար 801-ի: Ապաքինվել եւ դուրս Է գրվել 4,8 մլն հիվանդ, այդ թվում՝ 8312-ը՝ անցած օրվա ընթացքում:

 

Նոր Էպիզոդներ են հայտնաբերվել ՌԴ-ի 84 տարածաշրջաններում: Մոսկվայում արձանագրվել Է 6590 նոր դեպք: Նրան հաջորդում Է Մոսկվայի մարզը, որտեղ գրանցվել Է 1043 դեպք, Սանկտ Պետերբուրգում՝ 865 դեպք: Առավել քիչ թվով ախտահարվածներ են գրանցվել Մագադանի մարզում եւ Նենեցական ինքնավար մարզում՝ չորսական: Չուկոտկայի ինքնավար մարզում հիվանդության ոչ մի դեպք չի գրանցվել:

 

Ընդամենը Ռուսաստանում 2020 թվականի մարտի 2-ից, երբ հայտնաբերվել Է հիվանդության առաջին դեպքը, գրանցվել Է կորոնավիրուսային ախտահարման 5 միլիոն 222 հազար 408 դեպք: Այդ ցուցանիշով ՌԴ-ն վեցերորդ տեղում Է մնում ԱՄՆ-ից (33,46 մլն), Հնդկաստանից (29,51 մլն), Բրազիլիայից (17,41 մլն), Ֆրանսիայից (5,8 մլն) եւ Թուրքիայից (5,33 մլն) հետո, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ