Գլխավոր էջ Գլխավոր «Արցախ գնալու օրը , իր ձևով հրաժեշտ տվեց, մինչև վերջ համոզելով, որ...

«Արցախ գնալու օրը , իր ձևով հրաժեշտ տվեց, մինչև վերջ համոզելով, որ Սիսիանում են մնալու»․ զոհվածի մայր

3831
0

Medmedia.am-ը շարունակում է ներկայացնել արցախյան երկրորդ պատերազմում հերոսաբար նահատակված մեր քաջորդիներին։

#Հիշում ենք․․․Էդո Ենոքյան Ծնվել է 2001 թ հունիսի 5-ին Արտաշատ քաղաքում։ Սովորել է Մրգավանի միջնակարգ դպրոցում։ Բանակ է զորակոչվել  2019 թ-ի հուլիսի 19-ին, ծառայել է Սիսիանի գնդում։

Medmedia.am-ի հետ զրույցում զինվորի մայրը՝ տիկին Հասմիկը նշեց, որ  աչքի է ընկել բարձր առաջադիմությամբ, եղե էլ լավագույն կրակողների շարքերում։

« Էդոն հոկտեմբերի 9-ի լույս առավոտյան արդեն Արցախում էր, կռվել է ֆիզուլիում, Հադրութի տարբեր շրջաններում, հայտնվել շրջափակման մեջ , հրաշքով դուրս եկել շրջափակումից։ Ամեն խոսելուց, ասում էր ` խոսք են տվել, «պերեվոդ» պիտի անեն, տեսնենք ոնց կստացվի։ Տղաս չէր հարմարվում այն մտքին , որ ինքը պիտի Սիսիանում ծառայեր, իսկ ընկերներն Արցախում։ Ջղայնանում էինք , հետը վիճում , խնդրում, որ մտքից հանի տեղափոխվելը , բայց զուր էր։ Ասում են՝ անգամ ամենաթեժ օրերին , երբ շրջափակման մեջ էին, չէր դադարում ապրել էնպես կարծես ամեն ինչ լավ է»,-պատմեց որդեկորույս մայրը։

Էդո Ենոքյանն իր քնի ժամին չէր քնում, խորհում էր, քիչ էր խոսում, շատ մտորում։

« Որդիս գիտակցում էր հետոն , հասկանում էր իրավիճակի լրջությունը , բայց ամեն երկրորդ խոսքում շեշտում էր ` «ամեն ինչ լավ ա լինելու»։ Թեժ օրերին տուն չի զանգել, միայն Արցախ գնալու օրը , իր ձևով հրաժեշտ տվեց, մինչև վերջ համոզելով, որ Սիսիանում են մնալու։ Ընկերոջ հետ խոսելիս ասել է, որ զգում է `չի վերադառնալու, կես կատակ կես լուրջ խնդրելով, որ կիսանդրը դնեն ու հիշեն իրեն միշտ։ Զոհվել է բազմաթիվ զինակիցների հետ հերթական հրամանը կատարելիս` Մարտունի գնալու ճանապարհին ` ԱԹՍ-ի անդառնալի հարվածից»։

Էդո Ենոքյանը զոհվել է  հոկտեմբերի 15-ին, մարմինը գտել են  փետրվարի 15-ին։ Հերոսի գերեզմանը Արտաշատի Մրգավան գյուղում է։

Զրուցեց՝ Սյուզի Ասատրյանը

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ