Գլխավոր էջ Նորություններ Բուսական արտադրանքն ունակ է ճնշել կորոնավիրուսը

Բուսական արտադրանքն ունակ է ճնշել կորոնավիրուսը

190
0

Ուլմի համալսարանի (Գերմանիա) մոլեկուլային վիրուսաբանության ինստիտուտի գիտնականները հայտնաբերել են բուսական արտադրանք, որն ունակ է զսպել COVID-19 կորոնավիրուսային վարակը մինչև 97%: Համապատասխան հոդվածը հրապարակվել է bioRxiv կայքում:

Գիտնականները որոշ հատապտուղների հյութերը նոսրացրել են ջրով և գնահատել դրանց փոխազդեցությունն ընդդեմ կորոնավիրուսային վարակի։

Պարզվել է, որ սև արոսենին SARS-СoV-2-ի ակտիվությունը ճնշում է 96,98% -ով, իսկ նռան հյութն ու կանաչ թեյը՝ 80% -ով:

Հետազոտության մեջ նշված է, որ «վարակի կանխարգելումը կամ վիրուսային բեռի նվազեցումը կարող է թեթևացնել ախտանշանները, կանխել տարածումը ստորին շնչուղիներում կամ փոխանցումն այլ անձի»:

Ըստ գիտնականների ՝ նշված  հյութերը թթվային միջավայր են ստեղծում և պարունակում են բուսական պոլիֆենոլներ, որոնք բացասաբար են ազդում վիրուսի վրա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ