Գլխավոր էջ Նորություններ Սևանա լճում իրականացվեցին ջրի նմուշառումներ և հետազոտություններ մտահոգիչ են

Սևանա լճում իրականացվեցին ջրի նմուշառումներ և հետազոտություններ մտահոգիչ են

1124
0

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ աերջին օրերին հերթական անգամ Սևանա լճում իրականացվեցին ջրի նմուշառումներ և հետազոտություններ:

«Արդյունքները մտահոգիչ են:
🔳 Լճի ծաղկման պրոցեսը սկսվել է, ինչի հետևանքով թափանցիկության արժեքը դիտվել է շատ ցածր՝ 2-2.7 մ տիրույթում:
🔳 Մեծ Սևանում առկա է ավելի մուգ գունավորում՝ նույնիսկ ափամերձ շերտերում կանաչ գույնն արտահայտվում է փրփուրի ձևով:
🔳 Լուծված թթվածնի կոնցենտրացիան դիտվել է 4.8-9.6 մգ/լ տիրույթում (նվազագույն արժեքը դիտվել է Փոքր Սևանի 30մ խորության շերտում):
🔳 Ջրի ջերմաստիճանը Փոքր Սևանի 60մ խորության շերտում 3.8 աստիճան է, իսկ Մեծ Սևանի 30մ խորության շերտում՝ 5.5 աստիճան:
☑️ Սևանա լճի ջրի որակի արդյունքները կհրապարակվեն պատրաստ լինելուն պես»,- ասված է հաղորդագրության մեջ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ