Գլխավոր էջ Գլխավոր Ժպտացեք, քանի դեռ ատամ ունեք. կարիեսի մասին խոսում է բժիշկ-ստոմատոլոգ Շուշան Հասրաթյանը

Ժպտացեք, քանի դեռ ատամ ունեք. կարիեսի մասին խոսում է բժիշկ-ստոմատոլոգ Շուշան Հասրաթյանը

828
0

Ի՞նչ է կարիեսը, ի՞նչ տեսակներ ունի և որո՞նք են առաջացման պատճառները

Կարիեսը ( լատ.caries — նեկրոզ) բարդ պաթոլոգիական պրոցես է , որն առաջանում է ատամի ծկթումից հետո, այն ամենատարածված հիվանդություններից է, որից տառապում է մարդկանց 93 %։ Հասկանալու համար ,թե ինչպես է առաջանում կարիեսը , պետք է իմանալ էմալի(ատամի թաղանթ) բաղադրությունը`այն 95% ով բաղկացած է միներալից`կալցիումի հիդրօքսիապատիտից, այն մարդու օրգանիզմի ամենաամուր հյուսվածքն է , ինչպես ալմաստը։
Կարիեսի առաջացմանը պատճառները տարբեր են.
Կարիեսի առաջացման մեջ մեծ դեր ունեն `ատամների հիգիենան, սնունդը, ժառանգականությունը օրգանիզմի առողջական վիճակը , ֆտորի անբավարարությունը, քաղցրի չարաշահումը, սթրեսային իրավիճակը։

Oգտագործվող սնունդը կարո՞ղ է կարիեսի առաջացման պատճառ դառնալ

Սննդի օգտագործումից հետո մեր ատամներին մնում են սննդի մնացորդներ , որոնք ժամանակին չհեռացնելը , հանգեցնում է բակտերիաների ստրեպտոոկերի առաջացմանը։ Նրանք կլանում են գլյուկոզան առանձնացնելով կաթնաթթուն և թքի բաղադրությունը դարձնելով առավել թթու ազդելով ատամի հանքային շերտերի վրա ։

 Ինչպե՞ս կարելի է հասկանալ, որ մարդն ունի կարիես

Կարիեսի հայտնաբերումը կարող է իրականացնել հենց անհատը, հայելու դիմաց զննման միջոցով, ատամների վրա երևում է գունափոխված հյուսվածք (նեկրոզված էմալ)։
Կախված ինչ փուլում է գտնվում կարիեսը , զարգացման սկզբնական շրջանում պացիենտը գանգատներ չի ունենում (կարիես բծի շրջանում), ցավի առկայությունը կարող է լինել քիմիական գրգռիչներից(սառը, քաղցր), գրգռիչի հեռացման դեպքում սիմպտոմը վերանում է (միջին և խորանիստ կարես)։

Կարիեսը կարո՞ղ է առաջանալ բոլորի մոտ

Կարիեսը տարածված հիվանդություն է և այն կարող է առաջանալ բոլորի մոտ , ովքեր չեն պահպանում հիգիենայի կանոնները, սննդի կիրառման հերթականությունը , անընդհատ սթրեսի առկայության դեպքում, ոչ հաճախ ստոմատոլոգին այցը , ոչ ճիշտ խոզանակից օգտվելը ։

Որքա՞ն հաճախ են դիմում այս խնդրով:Սեռը, տարիքը կապ ունե՞ն կարիեսի տարածվածության ցուցանիշի  հետ

Բնակչության մեծ մասը հաճախ են դիմում, բայց ցավոք արդեն ցավային սիմպտոմի առկայության ժամանակ ։
Տարիքը, սեռը մեծ նշանակություն ունեն , հիմնականում փոքր տարիքում կարիեսի չկանխարգելման հետևանքով ունենում ենք կարիեսի բարդություն(պուլպիտ), կախված անատոմիական կառուցվածքից։ Հղիության ընթացքում է շատ հանդիպում ֆտորի պակասի հետևանքով։

Ախտորոշումից  հետո բուժման ի՞նչ եղանակներ եք կիրառում

Բուժումն իրականացվում է ինդիվիդուալ, կախված տարիքից, սեռից և գնային սանդղակի ընտրությունից ։

Ինչպիսի՞ցուցումներ ու հակացուցումներ կան կարիեսի ժամանակ: Հնարավո՞ր է կանխարգելել հիվանդությունը

Հիմնական ցուցումն է հանդիսանում , անպայման պահպանել հիգիենան , ճիշտ հերթականությամբ կիրառել սնունդը, այցելություն ստոմատոլոգին 3 ամիսը մեկ , եթե հնարավոր չէ գոնե 6 ամիսը մեկ ( տարին 2 անգամ), խուսափել տրավմաներից ։
Հիվանդության կանխարգելման համար հիգիենա, հիգիենա, և էլի հիգիենա , կատարել բժշկի ցուցումները և հետագա նշանակված այցը չանտեսել ։

Ի՞նչ խորհուրդ կտաք հիվանդներին

Հիշեք, որ կյանքում ատամները տրվում են Անվճար 2 անգամ , իսկ 3-րդ անգամ պետք է վճարել։
Ինչքան շուտ կանխեք պատճառը , կխուսփեք հետագա բարդություններից։
Եղեք առողջ և Շատ ժպտացեք
Ժպտացեք, քանի դեռ ատամ ունեք

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ