Գլխավոր էջ Մարդիկ ԱՍՈՒՄ են Մեր ժողովրդի մեջ «անվստահություն և վախ» սերմանում են իրենց ընտրյալները

Մեր ժողովրդի մեջ «անվստահություն և վախ» սերմանում են իրենց ընտրյալները

690
0

Առողջապահության կազմակերպիչ, բժիշկ-ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը Facebook-ի իր էջում գրում է.

«Երբ ներկայիս իշխանությունը ասում էր, որ երկրում «անվստահության ու վախի մթնոլորտ» է, չէի հասկանում թե ինչի մասին է խոսքը… ո՞վ, ու՞մ և ինչու՞ չէր վստահում… եթե հարցը իշխանության նկատմամբ պարբերաբար բարձրաձայնվող անվստահության մեջ էր, ապա ասեմ, որ բան չի փոխվել և ժողովրդի մեծ մասը կրկին չի վստահում իշխանությանը: Բայց դա «անվստահության ու վախի մթնոլորտ» չի կոչվում:

«Անվստահության ու վախի մթնոլորտը» այն է, որ սովորական քաղաքացու, գործընկերոջ, հարևանի հետ սկսում ես խոսել ու առաջին հարցը հետևյալն է «հո չե՞ս ձայնագրում», ինչին հաջորդում է «խնդրում եմ չասես, որ ես եմ ասել» արտահայտությունը, իսկ վերջում, երբ բացատրում ես, որ լռելը ոչ մի լավ բանի չի բերի, լսում ես «սրանց շատ չկա, բա, որ հետևիցդ ընկնե՞ն» արտահայտությունը… ու ակամա մտածում ես`
«Ընկե՛ր, ծանո՛թ, բարեկա՛մ, գործընկե՛ր, քո փրկությունը չվախենալու մեջ է, քո փրկությունը հենց քո քայլերի մեջ է… վախից մահճակալի տակ պախկվելով, ջայլամի քաղաքականություն վարելով և սուսուփուս հարմարվելով երբեք չես լինի ազատ ու չես վայելի հարգանք»:

Ինչևիցե, մեր ժողովրդի մեջ «անվստահություն և վախ» սերմանում են իրենց ընտրյալները…
Էս ամեն ինչը կանցնի, բայց ձեր մեջի վախը կմնա… մտածեք այդ մասին»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ