Գլխավոր էջ Գլխավոր Կառավարության «ՖԱԼՇ» նիստը․ խեղաթյուրված իրականության հետքերով

Կառավարության «ՖԱԼՇ» նիստը․ խեղաթյուրված իրականության հետքերով

661
0

«Մենք փոխում ենք համակարգը, բայց մարդուն փոխելը էտքան հեշտ գործ չէ։ ՀՀ-ում այդպիսի համակարգ ընդհանրապես գոյություն չի ունեցել, մենք սկսել ենք այդ համակարգի հիմնադրումը, առաջին սեկվենատորը 2018թ-ից հետո արդեն եղել է, երկրորդը ձեռք ենք բերել պատերազմից հետո։ Այսինքն, մինչ այդ Հայաստանում ԴՆԹ անելու հնարավորություն չի եղել»,-հունիսի 3-ին, կառավարության նիստին նշել է վարչապետը։

Հարկ է նշել, որ այս հայտարարության մեջ անճշտություն կա, քանի որ ՁԻԱՀ–ի կենտրոնի սեկվենատորը ձեռք է բերվել 2012 թվականին։ Մինչև 2018թ․ Հայաստանում սեկվենատորներ են եղել նաև մի շարք այլ բժշկական կազմակերպություններում, այդ թվում թե՛ պետական, և թե՛ մասնավոր բնույթի։

2020թ-ի հունվարի 14-ին առողջապահության նախարարությունը հայտնեց, որ ձեռք է բերել և արդեն իսկ սկսել է գործարկել դատագենետիկական նույնականացման հետազոտությունների ևս մեկ հոսքագիծ։ Համաճարակաբան Էդուրադ Հովհաննիսյանն էլ  իր ֆեյսբուքայան էջում անդրադարձել էր հարցին ու նշել, որ այդ նույն սարքից կար ապօրինի լուծարված ՁԻԱՀ-ի կենտրոնում, որը կարելի էր ժամանակավոր ծառայեցնել նաև այս նպատակով։

Հիշեցնենք, որ ԱՆ նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանն էլ անդրադարձել էր այն հարցին, թե ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնն ունի ԴՆԹ նույնականացման սարք, որը սակայն չի օգտագործվել։

«Սակայն եղել է միայն մեկ ապարատը: Դրա տեխնիկական հագեցվածությունը, ծրագրային ապահովումը բացարձակ չեն համապատասխանել նման անալիզներ իրականացնելու համար»։

Հունիսի 3-ին կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանը նշեց, թե Հայաստանի Հանրապետությունում ԴՆԹ հետազոտություն անելու հնարավորություն գոյություն չի ունեցել։

Սակայն նշենք, որ  2014թ․փետրվարին ՀՀ–ում առաջին անգամ ՁԻԱՀ–ի կանխարգելման հանրապետական կենտրոնում ԴՆԹ սեկվենավորման եղանակով ստացվել են ՄԻԱՎ–ի գենոմի սեկվենսների հատվածներ։

Փաստացի, ստացվում է, որ կառավարության նիստին հնչում են փաստեր ու տվյալներ, որոնք բոլորովին չեն համապատասխանում իրականությանը։

Ս․ Ասատրյան

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ