Գլխավոր էջ Նորություններ Աշխարհում համավարակի հետ կապված իրավիճակը մնում Է աղետալի

Աշխարհում համավարակի հետ կապված իրավիճակը մնում Է աղետալի

251
0

Աշխարհում կորոնավիրուսի հետ կապած իրավիճակը մնում Է աղետալի, երկրներն առայժմ չպետք Է թուլացնեն զգոնությունը եւ պետք Է պահպանեն անվտանգւթյան միջոցները: Հունիսի 4-ին այս մասին հայտարարել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի «Ապագայի համավարակները: Պատրաստության ռազմավարությունները» նստաշրջանում։

 

«Իրադրությունը մնում Է բարդ, եւ, թեեւ հիվանդանալու դեպքերի ընդհանուր քանակությունը նվազում Է, ռիսկերը մնում են շատ բարձր,- նշել Է նա:- Համավարակը մնում Է լուրջ աղետ, եւ բոլոր երկրները պետք Է լուրջ միջոցներ ձեռնարկեն, ոչ ոք չի կարող թուլացնել զգոնությունը, եւ մենք պետք Է պատրաստվենք նաեւ ապագա համավարակներին: Եթե պատրաստվածություն չլինի, ապա ստիպված մեծ գին կվճարվի»:

 

Նա նշել Է, որ աշխարհի մի քանի տարածաշրջաններում, ինչպիսիք են Ասիան եւ Կենտրոնական Ամերիկան, վերջին հինգ շաբաթում շարունակվում Է հվանդացողների թվի զգալի աճը: Բացի դրանից, շարունակել Է Ռայանը, մնում Է պատվաստանյութերի անհավասարաչափ բաշխման ռիսկը: «Մենք տեսնում ենք, որ անհավասարություն գոյություն ունի ոչ մայն պատվաստանյութերի բաշխման հարցում, այլեւ սոցիալական անհավասաություն եւ անհավասարություն առողջապահության ծառայությունների մատուցման գործում»,- հավելել Է ԱՀԿ-ի Արակարգ իրավիճակնեի ծրագրի տնօրենը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ