Գլխավոր էջ Նորություններ Հնդկաստանում խնդրել են թույլատրել «Սպուտնիկ V»-ի արտադրությունը

Հնդկաստանում խնդրել են թույլատրել «Սպուտնիկ V»-ի արտադրությունը

227
0

Հնդկաստանի շիճուկի ինստիտուտը, որը պատվաստանյութերի խոշորագույն արտադրողն Է, երկրի իշխանություններին Է դիմել կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրությունը թույլատրելու համար: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Հնդկաստանի կառավարության մի աղբյուր։

 

«Հնդկաստանի շիճուկի ինստիտուտը հունիսի 2-ին դիմում Է ներկայացրել երկրի Դեղամիջոցների գլխավոր վերահսկիչին՝ խնդրելով Հնդկաստանում թույլատրել COVID-19-ի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրությունը»,-ասել Է աղբյուրը: Նաեւ ընկերությունը թույլտվություն Է խնդրել անալիզներ եւ պատվաստանյութի հետազոտություններ անցկացնելու համար:Ավելի վաղ Հնդկաստանում «Սպուտնիկ V» պատվաստանյութի օգտագործման թույլտվությունն ստացել Էր Dr. Reddy՚s ընկերությունը:

 

Ռուսաստանից Հնդկաստան Է մատակարարվել ռուսաստանյան պատվաստանյութի արդեն երեք խմբաքանակ: Մայիսին Dr. Reddy՚s-ը հաղորդել Է Հնդկաստանի բնակչությանը պատվաստելու համար «Սպուտնիկ V»-ի օգտագործումն սկսելու մասին:

 

Հնդկաստանն աշխարհում երկրորդ տեղում Է մնում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թվով: Առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն, COVID-ով հիվանդացած մարդկանց ընդհանուր թիվը երկրում գերազանցել Է 28,4 միլիոնը, ապաքինվել Է 26,3 միլիոնից ավելի մարդ, մահացել Է ավելի քան 337 հազարը, իսկ բուժում ստացողների թիվը կազմում Է 1,7 միլիոն:

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ