Գլխավոր էջ Uncategorized Չեմ պատրաստվում հրաժարական տալ. Անահիտ Ավանեսյան

Չեմ պատրաստվում հրաժարական տալ. Անահիտ Ավանեսյան

338
0

Այո, ես ներողություն եմ խնդրել, դրանից հետո որոշակի գործողություններ են իրականացվել, միայն ներողությունը չի, և, այո, կոնկրետ անձինք այս մասնավոր դեպքի հետ կապված աշխատանքից ազատվել են:

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսպես բացատրեց Աբովյանի դիահերձարանից տարածված սարսափելի կադրերից հետո իր շուրջ ստեղծված իրավիճակը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Hraparak.am-ը նկատեց, որ շատ քաղաքակիրթ, նորմալ երկրներում, եթե որևէ քաղաքի քաղաքապետ ծառայողական մեքենան աշխատանքից դուրս շահագործում է, անգամ դրա համար նա ազատվում է աշխատանքից, հիմա այս իրավիճակում ինքը չի՞ պատրաստվում հրաժարական տալ, Ավանեսյանն ասաց. «Գիտե՞ք, երևի անսովոր է ներողություն խնդրելը, երևի նման մշակույթ չի եղել, և ես, այո, ներողություն եմ խնդրել, որ ցավ է պատճառվել հարազատներին, բայց նորից ուզում եմ նշել, որ մեկ մասնավոր անձի կատարած արարքը պետք է գնահատվի այդ արարքի շրջանակներում»:

Hraparak.am-ի հարցին` չի՞ պատրաստվում, ամեն դեպքում, հրաժարական տալ, նախարարն ասաց` ոչ:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ