Գլխավոր էջ Նորություններ Տիկի՛ն նախարարի պաշտոնակատար, դուք թերանում եք ձեր պաշտոնական և մասնագիտական պարտականություններում՝ չնայած...

Տիկի՛ն նախարարի պաշտոնակատար, դուք թերանում եք ձեր պաշտոնական և մասնագիտական պարտականություններում՝ չնայած մասնագետ էլ չեք. Գ. Գրիգորյան

417
0

Առողջապահության կազմակերպիչ, բժիշկ Գևորգ Գրիգորյանը գրում է.

«ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատարը ասում է «…այո՛, դիերը պատշաճ վիճակում պահված չեն եղել Աբովյանի դիահերձարանում, բայց սա չպետք է դառնա քաղաքական էժան շահարկման առարկա»:

 

Տիկի՛ն նախարարի պաշտոնակատար, դուք թերանում եք ձեր պաշտոնական և մասնագիտական (չնայած մասնագետ էլ չեք) պարտականություններում՝

 

1. դուք չեք կարողանում վերահսկել առողջապահության ոլորտային գործընթացները, որովհետև եթե կարողանայիք, ապա դիերը չէին հայտնվի այդ վիճակում և վաղուց փորձաքննությունը ավարտված կլիներ, իսկ մարմինները հանձնված կլինեին հարազատներին,

2. դուք չեք տիրապետում ոլորտային կառույցների տեխնիկական և մասնագիտական ռեսուրսներին, որովհետև եթե տիրապետեիք, ապա կիմանայիք, որ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն»-ի Աբովյանի մասնաճյուղում չկա այնպիսի սառնարան, որը հնարավոր կլինի օգտագործել այդ քանակի դիերը պատշաճ պահելու համար,

3. դուք ներողություն եք խնդել հանրությունից և ընդունել եք ձեր թերացումն ու սխալը:

 

Իսկ ձեր կարծիքով, քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի պաշտոնական և մասնագիտական թերացումները ինչպե՞ս պետք է մեկնաբանվեն, եթե ոչ քաղաքական ենթատեքստով:

Լքե՛ք քաղաքական պաշտոնը և ձեր թերացումները այլևս չեն քաղաքականացվի:

 

Հ.Գ. պաշտոնաթողությունից հետո կարող եք շարունակել օգնել ձեր ամուսնուն աղանդի քարոզ անելու գործում՝ իմ իմանալով այնտեղ պակաս չեն վարձատրում»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ