Գլխավոր էջ Նորություններ 5 համեղ ու օգտակար մթերք լյարդը տոքսիններից մաքրելու համար

5 համեղ ու օգտակար մթերք լյարդը տոքսիններից մաքրելու համար

1391
0

Լյարդը մարդու ամենակարևոր օրգաններից մեկն է, որը, սակայն, մշտապես ենթարկվում է տարատեսակ տոքսինների ու վնասակար նյութերի ազդեցությանը, քանի որ պատասխանատու է դրանցից օրգանիզմը մաքրելու համար: Այս օրգանի աշխատանքի խանգարումը բացասաբար է անդրադառնում ամբողջ օրգանիզմի վրա, սակայն ճիշտ կազմված սննդակարգը կօգնի մաքրել լյարդն ու խուսափել դրա աշխատանքի վատթարացումից:

Ինչպես գրում է MedikForum.ru-ն, լյարդը տոքսիններից մաքրելու համար հարկավոր է առաջին հերթին ազատվել վատ սովորություններից, ինչպես նաև վերանայել սննդակարգն ու ներառել դրանում սննդամթերքի որոշակի տեսակներ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի օգտակար մթերք, որոնք կօգնեն մաքրել լյարդը տոքսիններից ու կբարելավեն այս օրգանի աշխատանքը:

Ավոկադո

Ավոկադոն հարուստ է գլուտաթիոնով՝ նյութով, որը պաշտպանում է բջիջները թթվայնացումից և խթանում է օրգանիզմից ծանր մետաղների դուրսբերման գործընթացը, իսկ նման ազդեցությունը դրական է անդրադառնում լյարդի առողջության վրա:

Ծնեբեկ

Լյարդի դետոքսիկացիայի համար սննդամթերքի լավագույն տեսակներից մեկն է ծնեբեկը, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս ներառել այն ամենօրյա սննդակարգում: Ծնեբեկն ակտիվացնում է օրգանիզմում առանցքային երկու ֆերմենտի աշխատանքը, որոնք նպաստում են վնասակար նյութերի տարրալուծմանն ու դուրսբերմանը:

Կանաչ տերևավոր բանջարեղեն

Կանաչ տերևավոր բանջարեղենը պարունակում է քլորոֆիլ, որը կլանում է օրգանիզմում կուտակված բոլոր տոքսիկ նյութերը: Բացի այդ, այն մաքրում է արյունն ու դուրս է բերում ծանր մետաղներն օրգանիզմից:

Խաչածաղկավոր բանջարեղեն

Խաչածաղկավոր բանջարեղենը և հատկապես կաղամբի տարբեր տեսակները նպաստում են օրգանիզմում գլյուկոզինոլատային ֆերմենտների արտազատմանը, ինչն էլ օգնում է լյարդից դուրս բերել քաղցկեղածին ու տոքսիկ նյութերը:

Գազար

Այս մթերքը գլուտաթիոնի, ֆլավոնոիդների և բետա-կարոտինի հարուստ աղբյուր է, իսկ այս նյութերն օգնում են լյարդի բջիջներին վերականգնվել և ամրապնդում են օրգանի առողջությունը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ