Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում ԱՀԿ-ն կոչ է անում կորոնավիրուսից պաշտպանվելու համար հույսը չդնել թալիսմանների և աղոթքների...

ԱՀԿ-ն կոչ է անում կորոնավիրուսից պաշտպանվելու համար հույսը չդնել թալիսմանների և աղոթքների վրա

1063
0

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է արել կորոնավիրուսից պաշտպանության համար հույսը չդնել թալիսմանների և աղոթքների վրա: Այս մասին РИА Новости գործակալությանն ասել է կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Թարիք Յազարևիչը:

«Դա ապացուցված չէ փաստերով»,- հայտարարել է Յազարևիչն  պատասխանել է  այն հարցին, թե արդյոք թալիսմաններն ու աղոթքները կարող են պաշտպանել կամ բուժել մարդուն նոր տեսակի կորոնավիրուսից:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության կարգադրությունների համաձայն` վիրուսի տարածումը կանխելու և սեփական անձը վարակից պաշտպանելու լավագույն միջոցը հիգիենային հետևելն է, մասնավորապես` հաճախակի ձեռքերը լվանալն ու այն վերամշակելը սպիրտ պարունակող միջոցներով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ