Գլխավոր էջ Նորություններ ԵՄ-ում չափահաս բնակչության 46 տոկոսն ստացել Է կորոնավիուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը

ԵՄ-ում չափահաս բնակչության 46 տոկոսն ստացել Է կորոնավիուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը

178
0

Եվրամիության չափահաս բնակչության 46 տոկոսն արդեն ստացել Է նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը: Մայիսի 25-ին այդ մասին հայտարարել Է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

«Եվրամիությունում պատվաստումն առաջ Է ընթանում. տեղ Է հասցվել պատվաստանյութի 300 միլիոն դեղաչափ, 245 միլիոն դեղաչափ ստացվել Է, չափահաս բնակչության 46 տոկոսն ստացել Է թեկուզեւ մեկ դեղաչափ»,- գրել Է նա Twitter-ում: Նրա խոսքով՝ սպասվում Է, որ այս շաբաթ Եվրամիության չափահաս բնակչության կեսը կստանա պատվաստանյութի առաջին դեղաչափը:

 

Այս պահին Եվրամիությունում հավանության Է արժանացել չորս պատվաստանյութ. BioNTech կոնսորցիումի եւ Pfizer-ի մշակումը, Միացյալ Նահանգների Moderna ընկերության պատրաստուկը, բրիտանա-շվեդական AstraZeneca ֆիրմայի պատվաստանյութը եւ Johnson & Johnson ընկերության պատրաստուկը: Հունգարիայում, բացի դրանից, մատչելի են չինական Sinopharm-ը եւ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ