Գլխավոր էջ Նորություններ Արդյո՞ք էլեկտրահեծանիվն օգտակար է առողջության համար

Արդյո՞ք էլեկտրահեծանիվն օգտակար է առողջության համար

202
0

Էլեկտրահեծանիվն ավելի քիչ էներգիա է պահանջում, քան սովորական հեծանիվը: Արդյո՞ք կարելի է այն օգտակար համարել առողջության համար:

Այս հարցի պատասխանը գտնելու համար ամերիկացի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որի արդյունքները հրապարակվել են Sportsal Journal of American College of Sports Medicine-ում:

Նրանց կարծիքով, էլեկտրահեծանիվ վարելը կարելի է օգտակար համարել առողջության համար:

Medportal.ru-ի փոխանցմամբ՝ հետազոտությանը մասնակցել է 19-ից 61 տարեկան 30 կին ու տղամարդ, նրանցից ոչ ոք փորձառու հեծանվորդ չի եղել: Նրանց խնդրել են տարբեր ժամանակներում սովորական հեծանիվ եւ էլեկտրահեծանիվ վարել` մոտ 5 կիլոմետր սահուն ասֆալտապատ ոճանապարհի վրա: Կամավորները երկու ուղեւորություն են կատարել էլեկտրահեծանիվով. մեկը՝ շարժիչի նվազագույն շահագործմամբ (այսինքն՝ շարժման համար փոքր օգնությամբ), երկրորդը՝ էլեկտրական շարժիչի առավելագույն օգտագործմամբ: Հետազոտության մասնակիցները նաեւ սրտի մոնիտորներ եւ դիմակներ են կրել, որոնք գնահատում են թթվածնի սպառումն օրգանիզմի կողմից:

Հետազոտության մասնակիցները էլեկտրահեծանիվների վրա տարածությունն ավելի արագ են հաղթահարել, քան սովորական հեծանիվները, իսկ ինքնին ուղեւորություններն ավելի հեշտ են եղել նրանց համար: Սակայն, ըստ գիտնականների, զարկերակն ու շնչառության հաճախականությունը նման ուղեւորության ժամանակ կարող են այնքան մեծանալ, որպեսզի այն միջին ծանրության ծանրաբեռնվածություն համարվի: Դա նշանակում է, որ էլեկտրահեծանիվ վարելը կարելի է վարժություն համարել, որը նպաստում է մարդու մարզավիճակին եւ առողջությանը:

Ընդ որում, հարկ է նշել, որ գրեթե բոլոր կամավորներն էլեկտրահեծանիվ վարելիս 30 տոկոսով պակաս կալորիա են այրում, քան սովորական հեծանիվ վարելիս:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ