Գլխավոր էջ Նորություններ Լիաննա Կարապետյանն ազատ կարձակվի

Լիաննա Կարապետյանն ազատ կարձակվի

662
0

Ինչպես տեղեկացնում է «Հրապարակ»-ը,  որդեգրումների գործով անցնող «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Լիանա Կարապետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխվել է և նրա նկատմամբ կիրառվել է գրավ` 6 միլիոն դրամի չափով։

Նման որոշում է կայացրել առաջին ատյանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը։

Կարապետյանի պաշտպաններից Ալեքսան Խաչատրյանը հաստատել է տեղեկությունը՝  նշելով, որ կալանավորման հետ կապված իրենք բողոք ունեն նաեւ Վճռաբեկ դատարանում․ «Մենք նաեւ իրավունք ունենք ցանկացած պահի միջնորդություն ներկայացնել, այսօր քննարկվեց այդ միջնորդությունը եւ որոշվեց 6 միլիոն դրամ գրավ կիրառել։ Այս որոշումը տվյալ իրավիճակում դրական որոշում է, անձի ազատության սահմանափակման հարց կա։ Սակայն մեր համար ցանկալի իրավիճակ չէ, քանի որ հիմնավոր կասկած չկա»։

Նա նաև նշեց, որ որոշումը դատարանից դեռ չեն ստացել, ստանալուց հետո Կարապետյանի հարազատները կմուծեն գրավը։

Հիշեցնենք, որ «Մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել օտարերկրացիներին երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ