Գլխավոր էջ Նորություններ Երևանի հիվանդանոցները վերազինվում են․ Նարեկ Վանեսյան

Երևանի հիվանդանոցները վերազինվում են․ Նարեկ Վանեսյան

3391
0

«Առողջապահության նախարարությունը պարտավոր է հանձնարարականներ տալու որոշ հիվանդանոցների, որպեսզի նրանք ունակ լինեն պացիետներ իզոլացնելու և պացիենտներ ընդունելու։ Խոսքը վերաբերում է այն պացիենտներին, որոնք ունեն կորոնավիրուսի ախտանիշներ»,- armdaily-ի եթերում ասել է առողջապահության կազմակերպիչ Նարեկ Վանեսյանը։

Ըստ նրա՝ արդեն որոշ հաստատություններում առանձնացրել են տարածքներ, որտեղ կկարողանան և՛ սահմանափակել պացիենտների հետ շփումը, ընդհանուր մուտքը և պայմանները սահմանափակել։

«Տեղյակ եմ, որ Կապանի ԲԿ-ում արդեն կա այդ տարածքը, որը կորոնավիրուսի վարակվելու դեպքի ժամանակ կարող է իզոլացնել վարակակրին։ Երևանում տեղյակ եմ, որ որոշ հիվանդանոցներում կան համապատասխան պաշտպանիչ հագուստ, ախտահանիչ նյութեր, բժշկական դիմակներ։ Այսինքն վերազինման գործընթաց կա։ Սակայն, արդյո՞ք դա անհրաժեշտ կլինի, թե՞ ոչ, դա արդեն ասել չեմ կարող »,- ասել է Վանեսյանը։

Հիշեցնենք, որ Նարեկ Վանեսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2015թ. մայիսի 29-ից մինչև 2015թ. հոկտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով՝ Իջեւան բժշկական կենտրոն ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնը, Իջեւան քաղաքի բնակչուհի Ալլա Ասիրյանից որպես բժշկուհի տեղավորելու պատրվակով խաբեությամբ հափշտակել է 3000 դոլար:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ