Գլխավոր էջ Uncategorized Քոր առաջացնող ցանը մաշկի վրա կարող է վտանգավոր քաղցկեղի ախտանիշ լինել

Քոր առաջացնող ցանը մաշկի վրա կարող է վտանգավոր քաղցկեղի ախտանիշ լինել

467
0

«Անվնաս» թվացող քոր առաջացնող ցանը մաշկի վրա կարող է վտանգավոր քաղցկեղի ախտանիշ լինել, կարծում են Mayo Clinic-ի (ԱՄՆ) մասնագետները:

Նրանց խոսքով` դեմքի կամ կոպերի վրա ցավոտ, մանուշակագույն երանգով ցանը կարող է վկայել դերմատոմիոզիտ կոչվող անսովոր հիվանդության մասին: Մեծահասակների մոտ այս բորբոքային հիվանդությունը կապված է քաղցկեղի զարգացման հավանականության հետ, հատկապես` արգանդի վզիկի, թոքերի, ենթաստամոքսային գեղձի, կրծքի, ձվարանների եւ աղեստամոքսային տրակտի:

Ցանից բացի, հիվանդների մոտ ազդրերի, ուսերի եւ ձեռքի մկանների մկանային թուլություն է նկատվում, ինչպես նաեւ` մեջքի ցավ կամ փորկապություն: Մասնագետները մարդկանց, ովքեր նկատում են նշված ախտանիշները, խորհուրդ են տալիս դիմել բժշկի:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ