Գլխավոր էջ Նորություններ Ինչ ուտել երկար ապրելու համար. 111 տարեկան երկարակյացի գաղտնիքը

Ինչ ուտել երկար ապրելու համար. 111 տարեկան երկարակյացի գաղտնիքը

325
0

Ավստրալիայում բնակվող ամենածեր մարդը՝ Դեքստեր Կրյուգերը, պատմել է իր երկարակեցության գաղտնիքների մասին ու բացահայտել անսպասելի մթերք, որը նպաստել է իր երկարակեցությանը, գրում է The Independent-ը:

111 տարեկան ավստրալացին, ով բնակվում է Քվինսլենդի տարեցների խնամքի տանը, հաստատում է, որ իր երկարակեցության գաղտնիքը կանոնավոր հավի ուղեղ օգտագործելն է: Իհարկե, նա նաև ամեն օր սնվում է ծովախեցգետիններով, հաճախ է երգում:

«Մի դադարեք շնչել, սնվեք օրական երեք անգամ և ժամանակն ինքն իրեն կանցնի»,- խորհուրդ է տվել երկարակյացը: Կրյուգերը պնդում է, որ իր երկար կյանքի ընթացքում ավելի շատ լավ բաներ են եղել, թեև երկու համաշխարհային պատերազմ, մեծ դեպրեսիան ու բազմաթիվ երաշտներ է տեսել: Նա վստահեցրել է, որ մարդկությունը կհաղթահարի կորոնավիրուսը պատվաստման միջոցով:

Ամբողջ կյանքում գյուղատնտես է եղել, կնոջ մահից հետո 86 տարեկանում սկսել է գրքեր ու բանաստեղծություններ գրել: Արդեն 300 պատմվածք ունի,12 գիրք է հրատարակել, որոնցից վերջինը լույս է տեսել նրա ծննդյան 109-րդ տարեդարձի օրը: Այժմ երկարակյաց ավստրալացին աշխատում է ինքնակենսագրական վեպի վրա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ