Գլխավոր էջ Նորություններ Մալավիում այրել են AstraZeneca պատվաստանյութի շուրջ 20 000 ժամկետանց դեղաչափ

Մալավիում այրել են AstraZeneca պատվաստանյութի շուրջ 20 000 ժամկետանց դեղաչափ

185
0

Մալավիում այրել են AstraZeneca պատվաստանյութի շուրջ 20 000 ժամկետանց դեղաչափ՝ արհամարհելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման աֆրիկյան կենտրոնների՝ դա չանելու մասին կոչերը:

«Մենք ոչնչացնում ենք (այդ պատվաստանյութերը), քանի որ պետական քաղաքականության համաձայն՝ չի կարելի օգտագործել ժամկետանց ապրանքներ առողջության համար»,-ասել է Մալավիի առողջապահության նախարար Կումբիզեն: «Պատմականորեն այնպես է ստացվել, որ Մալավիում իմունիզացիայի ընդլայնված ծրագրի շրջանակում ժամկետանց պատվաստանյութերը երբեք չեն օգտագործվում: Կառավարության անունից ես հավաստիացնում եմ Մալավիի բոլոր բնակիչներին, որ երբեք չի ներարկվի COVID-ի դեմ ժամկետանց պատվաստանյութ»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ