Գլխավոր էջ Գլխավոր Այդ ի՞նչ պետք է անի կոլեկտիվը, որ ապացուցի, թե սիրում է իշխանությանը

Այդ ի՞նչ պետք է անի կոլեկտիվը, որ ապացուցի, թե սիրում է իշխանությանը

4817
0

Տիկին Քոչարյանը, երբ փորձեց քաղաքականացնել «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»-ի աշխատակազմի բողոքը, կենտրոնի աշխատակիցներն ասացին, որ սիրում են իրենց վարչապետին և ամենևին էլ քաղաքական ենթատեքստ չկա իրենց քայլերի ետևում։ Այս մասին ասաց մամուլի ասուլիսի ընթացքում ասաց առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը։

« Կենտրոնի կոլեկտիվին ասում են՝ դուք չեք սիրում վարչապետին․ դրանք պարզապես խոսքեր են։ Այդ ի՞նչ պետք է անի կոլեկտիվը, որ ապացուցի, թե սիրում է իշխանությանը։ Դա մանիպուլյատիվ արտահայտություն է՝ արեք մեր ասածը, կամ դուք չեք սիրում իշխանությանը։ Արեք մեր ասածը, կամ դուք հեղափոխակա՞ն եք։ Այդ կերպ մասնագետի հետ չեն խոսում»,- նշեց առողջապահության կազմակերպիչը։

Նա կոչ արեց Առողջապահության նախարարությանը, աշխատակազմին զերծ մնալ էմոցիոնալ արտահայտություններից և հայտարարություններից։

«Նախարարությունը պետք է նստի մասնագիտական սեղանի շուրջ և  քննարկել այս ամենը մասնագիտական դաշտում, ոչ թե մանիպուլյատիվ արտահայտություններով։ Բժիշկների էմոցիոնալության վրա խաղալով կտուժի միայն առողջապահության համակարգը»,- ընդգծեց Գրիգորյանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ