Գլխավոր էջ Գլխավոր Երբևէ տեսե՞լ եք՝ բժիշկները Կառավարության շենքի դիմաց ցույց անցկացնեն

Երբևէ տեսե՞լ եք՝ բժիշկները Կառավարության շենքի դիմաց ցույց անցկացնեն

967
0

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատակիցները մեկ տարի է արդեն առաջարկում են մասնագիտական քննարկում իրականացնել, այսինքն՝ նախարարության կողմից կայացված որոշման շուրջ բազմակողմանի քննարկում։ Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում ասաց առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը։

« Աշխատակիցները վսահ են, որ իրենց մասնագիտական փորձը բավարար է, որ փաստեն՝ նախարարի որոշումը՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի միավորելու վերաբերյալ  իրատեսական չէ և պարունակում է ռիսկեր։  Այս առաջարկին ի պատասխան նախարարությունը քննարկում է կազմակերպում ոչ թե հենց կենտրոնի աշխատակիցների, այլ նեղ խմբերի հետ»,- պարզաբանում է Գևորգ Գրիգորյանը։

Նրա խոսքով երևիցէ չի եղել նման դեպք, որ բժիշկները Կառավարության շենքի դիմաց ցույց անցկացնեն և եթե այսօր նման բանի ենք ականատես կլինում, ապճա պատճառը միայն նախարարության կողմից ստացած առհամարհանքն է ի ցույց մասնագետների։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ