Գլխավոր էջ Գլխավոր Հայաստանում նոր կորոնավիրուսային վարակի հաստատված դեպք չկա․ Արտավազդ Վանյան

Հայաստանում նոր կորոնավիրուսային վարակի հաստատված դեպք չկա․ Արտավազդ Վանյան

669
0

Այս պահին Հայաստանում նոր կորոնավիրուսային վարակի հաստատված դեպք չկա: Այս մասին Շանթի եթերում ասել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը։

«Կորոնավիրուսն առավել հաճախ տարածվում է օդակաթիլային ճանապարհով՝ հատկապես փեռքերի միձոցով, ինչպես սուրշնչառական հիվանդությունների ժամանակ։ Այդ պատճառով հորդորում ենք մեր բնակչությանը պարտադիր պահպանել ձեռքերի հիգիենան»,- նշել է Վանյանը։

Ըստ նրա՝ յուրաքանչյուր վիրուս էլ, այդ թվում նաև կորոնավիրուսը, կարող են մուտացիայի ենթարկվել։ Եվ եթե սկզբում այն մարդուց մարդ չի կարող փոխանցվել, ապա այժմ դա նույնպես հնարավոր է։

«Ինչ վերաբերում է շրջակա միջավայրին։ Կա թեզ, որ վիրուսը մետաղների վրա կարող է մինչև 12 ժամ պահպանվում  է, իսկ արդեն բարձր ջերմաստիճանի դեպքում, արդեն 27 աստիճանից բարձր վիրուսը չի կարող գոյատևել»,-նշեց Արտավազդ Վանյանը։

Նա հավելեց, որ կորոնավիրուսով վարակվելու ռիսկային խմբում քրոնիկ հիվանդություն ունեցող մարդիկ են, ծերերը և երեխաները, սակայն ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակված երեխայի մահացության դեպք չի գրանցվել։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ