Գլխավոր էջ Նորություններ Մայրաքաղաքում գործում է COVID-19-ի դեմ շարժական պատվաստումային 9 խումբ

Մայրաքաղաքում գործում է COVID-19-ի դեմ շարժական պատվաստումային 9 խումբ

212
0

Մայրաքաղաքում արդեն կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության դեմ շարժական պատվաստումային 9 խումբ է գործում, տեղեկացնում են առողջապահության նախարարությունից:

«Քաղաքացիները COVID-19-ի դեմ կարող են նաև պատվաստվել «Կասկադ համալիրի», «Մալիբու» սրճարանի, «Վերնիսաժ» բացօթյա տոնավաճառի, «Մոսկվա» կինոթատրոնի, «Երևանի 2800-ամյակի այգու» (Կենտրոնական բանկի դիմաց) և «Երիտասարդական» մետրոյի կայարանի հարակից տարածքներում:
Նմանատիպ խմբեր աշխատում են նաև Հյուսիսային պողոտայում, «Դալմա Գարդեն» մոլի կայանատեղիում «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնի տարածքում:
Շարժական պատվաստումային խմբերը համալրված են թե՛ «AstraZeneca» և թե՛ «Sputnik-V» պատվաստանյութերով:
Հիշեցնենք, որ «AstraZeneca»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Իսկ «Sputnik-V»-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց, մասնավորապես` 18-ից 54 տարեկան բուժաշխատողների, 18-ից 54 տարեկան քրոնիկ հիվանդների, 18-ից 54 տարեկան սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար»:

Возможно, это изображение (1 человек и на открытом воздухе)

Возможно, это изображение (один или несколько человек)

Возможно, это изображение (на открытом воздухе)

Возможно, это изображение (на открытом воздухе)

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ