Գլխավոր էջ Uncategorized Որևէ բան չի հուշում, որ Ադրբեջանի կողմից մեր ջրային ռեսուրսների թունավորման փորձ...

Որևէ բան չի հուշում, որ Ադրբեջանի կողմից մեր ջրային ռեսուրսների թունավորման փորձ է եղել․ Անահիտ Ավանեսյան

410
0

ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է ստացել, որ Սիսիանի մի քանի բնակիչներ թունավորման որոշակի սիմպտոմներով դիմել է հոսպիտալացման: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ նախարարության արագ արձագանքման խումբը մեկնել է այնտեղ, վերցրել է նմուշներ ջրի բոլոր կետերից և հիմա իրականացնում է փորձաքննություններ:

«Շուտով այդ փորձաքննությունները կավարտվեն և մենք համապարփակ տեղեկատվություն կներկայացնենք: Ընդհանրապես, մենք բոլոր բնակավայրերում ջրից կլինի, թե որևէ այլ բանից, եթե թունավորման դեպք է լինում, միշտ արձանագրում ենք ու տեղեկատվությունը տրամադրում: Ոչ մի արտասովոր բան չկա այստեղ»,- ասաց նա:

Հարցին, թե հնարավո՞ր է՝ դա կապ ունենա Սև լճի հետ, ադրբեջանցիների կողմից թունավորման փորձ լինի, Ավանեսյանն ասաց, որ ներկայումս որևէ բան դրա մասին չի հուշում: «Մենք մեր հաղորդագրության մեջ հստակ նշել ենք, որ դա անձրևաջրերի, կոյուղու ջրատարի անսարքության խնդիր է եղել, որն արդեն իսկ ուղղվել է»,- ասաց Ավանեսյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ