Գլխավոր էջ Նորություններ Սիսիանում վերցված ջրի նմուշները չեն համապատասխանում խմելու ջրին ներկայացվող պահանջներին. առողջապահության նախարարություն

Սիսիանում վերցված ջրի նմուշները չեն համապատասխանում խմելու ջրին ներկայացվող պահանջներին. առողջապահության նախարարություն

381
0

ՀՀ առողջապահության նախարարությունը Սիսիան համայնքում արձանագրված աղիքային վարակիչ հիվանդությունների դեպքերի վերաբերյալ տեղեկացնում է.

«Մայիսի 13-ի` ժամը 14։00-ի դրությամբ, արձանագրվել է աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններով 370 դեպք, որից այս պահին հիվանդանոցում բուժվում է 7 պացիենտ: Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Մյուս բնակիչները բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

Խմելու ջրի և հիվանդների կենսանմուշների լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ մայիսի 11-ին վերցված ջրի նմուշները, ըստ մանրէաբանական ցուցանիշների, չեն համապատասխանում խմելու ջրին ներկայացվող պահանջներին, իսկ պացիենտների կենսանմուշներում հայտնաբերվել են աղիքային ախտածին տարբեր հարուցիչներ (այդ թվում` բակտերիաներ՝ Էնտերոախտածին աղիքային ցուպիկ, Յերսինիա էնտերոկոլիտիկա և կամպիլոբակտեր, ինչպես նաև վիրուսներ՝ Նորովիրուս և Ադենովիրուս), ինչը բնորոշ է աղիքային վարակիչ հիվանդությունների ջրային գործոնով պայմանավորված բռնկումներին»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ