Գլխավոր էջ Uncategorized Ինչպե՞ս է ուղեղի չափն ազդում հորանջելու տևողության վրա

Ինչպե՞ս է ուղեղի չափն ազդում հորանջելու տևողության վրա

208
0

Որքան մեծ է ուղեղի չափը, այնքան երկար պետք է մարդը կամ կենդանին հորանջեն ուղեղը հովացնելու համար: Այս մասին հաղորդվում է Communications Biology ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:

«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ գիտնականները փորձ են անցկացրել, որին մասնակցել են 55 կաթնասուններ եւ 46 թռչուններ: Նրանք ուսումնասիրել են հորանջելու 1291 դեպքեր եւ հաստատուն կապ են գտել հորանջելու տեւողության եւ ուղեղի նեյրոնների թվի միջեւ:

Հետազոտությունները ցույց են տվել, որ ավելի մեծ ուղեղը ջերմոլիզի (մարմնից ջերմության հեռացում) ավելի շատ կարիք ունի, այն դեպքում, երբ դրա ջերմաստիճանը մասամբ որոշվում է նեյրոնների ակտիվության հետեւանքով ջերմության արտանետմամբ: Ավելին, կաթնասուները ավելի երկար են հորանջում, քան թռչունները, դրա պատճառը նրանց մարմնի ավելի բարձր ջերմաստիճանն է։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ