Գլխավոր էջ Նորություններ «Գյումրի» բժշկական կենտրոնի COVID բաժանմունքը այլևս նոր հիվանդներ չի ընդունում

«Գյումրի» բժշկական կենտրոնի COVID բաժանմունքը այլևս նոր հիվանդներ չի ընդունում

596
0

«Գյումրի» բժշկական կենտրոնն այլևս չի ընդունում COVID դրական թեստով հիվանդներին: Նման որոշում է կայացվել` ելնելով  վերջին օրերին բժշկական կենտրոն դիմող հիվանդների թվի նվազումից: Այս մասին SHANTNEWS-ին ասել է «Գյումրի» ԲԿ տնօրեն Արմեն Իսահակյանը:

Հիշեցնենք, կորոնավիրուսի տարածման նախորդ երկու ալիքների ընթացքում «Գյումրի» բժշկական կենտրոնում նախ տրիաժ, ապա նաև  COVID  բաժանմունք բացվեց: COVID  բաժանմունքը գործում է 60 մահճակալ հզորությամբ և  հոսպիտալացվում են ծանր դեպքերը: «Գյումրի» ԲԿ-ն միակն է Շիրակի մարզում, որը բժշկական բազմապրոֆիլ ծառայություն է իրականացնում: Հիմա որոշում է կայացվել, որ բաժանմունքը կորոնավիրուսով  վարակված նոր հիվանդների չի ընդունելու, իսկ հոսպիտալացվածները կշարունակեն բուժումը բաժանմունքում:

«Վերջին մի քանի օրերի ընթացքում թվերի նվազում է գնացել և որոշում կայացվեց, որ բաժանմունքը դադարեցնի աշխատանքը: Մնում են միայն դուրս գրվող հիվանդները: Այս պահին մեզ մոտ 50 հիվանդ ունենք:Այսինքն, COVID բաժանմունքը ոչ թե փակվել է, այլ մենք չենք ընդունում նոր հիվանդների: Պառկած հիվանդներ ունենք, որոնք շարունակելու են բուժումը: Կարող է 5,10 կամ 15 օր էլ մնան ու բուժվեն: Հիվանդները կընդունվեն տրիաժ բաժանմունք, որտեղ կիրականացվի հետազոտություն և COVID դրական պատասխանով հիվանդները կտեղափոխվեն Երևանի հիվանդանոցներ »,-SHANTNEWS-ին ասել է «Գյումրի»  բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը:

Նա նաև նշել է, որ Շիրակի մարզում օրական թեստավորումների քանակն է նվազել:  Մայրաքաղաքի բուժհաստատությունների COVID բաժանմունքներում ազատ մահճակալներ կան: Երևանի որոշ բուժհաստատություններում ևս COVID բաժանմունքները փակվել են:

Աղբյուրը` Shantnews.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ