Գլխավոր էջ Նորություններ Սպորտը և բաղնիքը պետք չէ համատեղել ալկոհոլի հետ

Սպորտը և բաղնիքը պետք չէ համատեղել ալկոհոլի հետ

189
0

Ֆիզիկական աշխատանքը, սպորտը և բաղնիքը անհամատեղելի են ալկոհոլային խմիչքների հետ, РИА Новости- ին ասել է Մոսկվայի գլխավոր նարկոլոգ Եվգենի Բրյունը:

«Ամառանոցներում և բանջարանոցներում ֆիզիկական աշխատանքը միշտ ինտենսիվ է: Եթե դրա հետ միասին ալկոհոլ եք օգտագործում, այսինքն ավելացնում եք ադրենալինային բեռը, դա կարող է վնասակար ազդեցություն ունենալ առողջության վրա: Ադրենալինի քանակն ավելանում է, և ադրենալինը խթանիչ է, իսկ խթանիչը գործում է ուղեղի և սրտի վրա: Այս ֆոնի վրա ավելացրեք ինտենսիվ սպորտ, սրտի համար հետևանքները կարող են ճակատագրական լինել: Սպորտը և ալկոհոլն ընդհանրապես անհամատեղելի են», – ասել է Բրյունը:

Նրա խոսքով՝ բաղնիքում չպետք է խմել, քանի որ օրգանիզմի գերտաքացումը սրտանոթային համակարգի վրա հսկայական բեռ է, դա կարող է մահացու լինել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ