Գլխավոր էջ Նորություններ Վնասվածքաբան-օրթոպեդներն Արցախում 35 վիրահատություն են կատարել

Վնասվածքաբան-օրթոպեդներն Արցախում 35 վիրահատություն են կատարել

208
0

Ռուսաստանի Դաշնությունից ժամանած վնասվածքաբան-օրթոպեդները և «Էրեբունի» բժշկական կենտրոնի վնասվածքաբան-օրթոպեդ Գագիկ Բդոյանը օրերս Հանրապետական բժշկական կենտրոնում Արցախի մասնագետների հետ կատարել են անվճար վիրահատություններ:
Կոնքազդրային հոդի բարդ վիրահատական միջամտության համար 20 էնդոպրոթեզները ձեռք են բերվել ռուսաստանաբնակ բարերար, մեր հայրենակից Էդգար Ադամյանի հովանավորությամբ:

Ինչպես տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից, վնասվածքաբան-օրթոպեդները կատարել են 35 վիրահատություն՝ կոնքազդրային հոդի և ծնկահոդի էնդոպրոթեզավորում, ծնկան և ուսային հոդի արթրոսկոպիա:

Նախապես անցկացված խորհրդատվությունների միջոցով ընտրվել են համապատասխան հիվանդները:

Ռուսաստանից ժամանած մասնագետները հավելել են, որ այսօրինակ նախաձեռնություններով փորձում են իրենց աջակցությունը բերել Արցախին, որը շարունակական է լինելու:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ