Գլխավոր էջ Օրվա թեման Երևանում մահացած ծննդկանը երկրորդ փոքրիկին էր լույս աշխարհ բերում

Երևանում մահացած ծննդկանը երկրորդ փոքրիկին էր լույս աշխարհ բերում

5000
0

Երևանի ծննդատներից մեկում դժբախտ դեպք է տեղի ունեցել։ Երկրորդ երեխային լույս աշխարհ բերելիս 30-ամյա կինը մահացել է։

Դեպքի մանրամասներին տեղեկանալու համար Medmedia.am-ը կապ հաստատեց առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանի հետ։ Նա տեղեկացրեց, որ ծննդկանը երկրորդ երեխային է լույս աշխարհ բերել կեսարյան հատման միջոցով։

«Ծննդկանի մոտ պրեէկլամպսիան է ((ՊԷ) հղիության ախտաբանություններից է, որը բնութագրվում է զարկերակային գերճնշումով և հաճախ մեզում սպիտակուցի զգալի քանակությամբ (պրոտեինուրիա)։ Այս ախտորոշումը դրվում է հղիության 20-րդ շաբաթվանից հետո) եղել։ Բժիշկները նույնիսկ կեսարյան հատում են արել , որպեսզի փրկեն նրա կյանքը, սակայն չի ստացվել»,-նշեց Խաչատրյանը։

Նշենք, որ երեխան լույս աշխարհ է եկել 36 շաբաթականում, այս պահին նրա կյանքին որևէ վտանգ չի սպառնում։

Հռիփսիմե Խաչատրյանը նշեց, որ ծննդատան  անունն ասել չի կարող, դեպքի հետ կապված հայտնելով  վերոնշյալ տեղեկությունը։

Պրեէկլամպսիայի ռիսկի գործոններն են ճարպակալումը, զարկերակային գերճնշումը նախքան հղիությունը, մեծ տարիքը և շաքարային դիաբետը։ Այն առավել հաճախ հանդիպում է կանանց առաջին հղիության ժամանակ և երբ կինը սպասում է երկվորյակների։ Հիմքում ընկած մեխանիզմն է ընկերքում անոթների ոչ նորմալ ձևավորումը։ Դեպքերի մեծամասնությունն ախտորոշվում են ծննդաբերությունից առաջ։ Հազվադեպ պրեէկլամպսիան կարող է զարգանալ ծննդաբերությունից հետո ընկած ժամանակահատվածում։

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ