Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուսի դեմ աշխարհի լավագույն պատվաստանյութ է ճանաչվել «Moderna»-ն

Կորոնավիրուսի դեմ աշխարհի լավագույն պատվաստանյութ է ճանաչվել «Moderna»-ն

228
0

Աշխարհահռչակ հայ գործարար Նուբար Աֆեյանի հիմնադրած «Moderna Therapeutics» կենսատեխնոլոգիական ընկերության «Moderna» տեսակի պատվաստանյութը ճանաչվել է կորոնավիրուսի դեմ աշխարհի լավագույն պատվաստանյութ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Moderna»-ն աշխարհի լավագույն պատվաստանյութ է ճանաչվել Պատվաստանյութերի համաշխարհային կոնգրեսում: Հաղթողի հավակնորդների մեջ են եղել նաև «Pfizer», «Սպուտնիկ V», «AstraZeneca» պատվաստանյութերը:

«Moderna» տեսակի պատվաստանյութը ստեղծել է աշխարհահռչակ հայ գործարար Նուբար Աֆեյանի հիմնադրած «Moderna Therapeutics» կենսատեխնոլոգիական ընկերությունըՊատվաստանյութի օգտագործումը թույլատրված է նաև ԱՄՆ տարածքում: 2020թ. նոյեմբերի 16-ին «Moderna»-ն հայտարարել է կորոնավիրուսի պատվաստանյութի՝ մոտ 95 տոկոս արդյունավետության մասին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ