Գլխավոր էջ Նորություններ Մի քանի հարց «ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի» տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին

Մի քանի հարց «ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի» տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին

1498
0
«Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ-ն հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«Հարգելի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար,

Նախ խորհուրդ կտանք ծանոթանալ կենտրոնի կատարած տարիների աշխատանքին,որը Ձեզ հնարավորություն կտա հասկանալ, որ կոնկրետ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտի մասնագետները գտնվում են այս կենտրոնում և իրենց հետ քննարկում չի արվել, ոչ մի այլ հիվանդնանոց այդ կարգի կոմպետենտ մասնագետներ չունի, այդ թվում «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը: Բացի այդ ծանոթացեք հենց կառավարության ամբողջական որոշմանն ու նախարարության հիմնավորումներին,

Հարգելի Arsen Torosyan երբ Ձեզ իրավունք ենք վերապահում ծաղրել Նարեկ Զեյնալյան / Narek Zeynalyan -ին ՙՙՍՊԻԴ կենտրոն՚՚ արտահայտության համար, ապա ուշադիր եղեք նաև Ձեր նշանակումներին

1. Նախ կառավարության որոշումն ընդունվել է հունվարի 30ին,
2.ոչ թե «Նորք-մարաշի» ինֆեկցիոն կենտրոն, այլ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց

Եվ մի քանի հարց տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին
1.Ո՞ր մասնագետների հետ է քննարկում իրականացվել
2.Ինչպե՞ս եք տեսնում, որ բարձրանալու է թափանցիկությունը
3. Ի՞նչպես եք պատկերացնում, որ ավելի ընդգրկուն է դառնալու աշխատանքները»:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ