Գլխավոր էջ Գլխավոր «ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի» փոխտնօրենին բերման են ենթարկել

«ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի» փոխտնօրենին բերման են ենթարկել

977
0

«ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի» փոխտնօրենին բերման են ենթարկել ոստիկանության Նորքի բաժին: Այս մասին տեղեկանում ենք Գևորգ Գրիգորյանի facebook-ի էջից: Նա այս թեմայով գրառում է կատարել, որում մասնավորապես ասվում է.

««ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի» փոխտնօրենին բերման են ենթարկել ոստիկանության նորքի բաժին:

Աշխատակիցները գնում են ոստիկանության բաժնի մոտ:

Հ.Գ. նախարարի ապօրինի հրամանի արդյունքում Հայաստանի առողջապահության պատմության մեջ տեղի են ունենում աննախադեպ երևույթներ: Ոստիկանությունը և բժիշկները երբեք նման խնդիր չեն ունեցել: Սա խայտառակություն է պետության համար»:

Ավելի վաղ Գևորգ Գրիգորյանն հայտարարել էր, որ, ըստ իր տեղեկությունների, «ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնում» լարված մթնոլորտ է:
Ոստիկաությունը փորձում է Կենտրոնի աշխատակիցներին բերման ենթարկել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ