Գլխավոր էջ Նորություններ Պասիվ ծխելը 50%-ով մեծացնում է բերանի խոռոչի քաղցկեղի հավանականությունը

Պասիվ ծխելը 50%-ով մեծացնում է բերանի խոռոչի քաղցկեղի հավանականությունը

190
0

Պասիվ ծխելը 50%-ով մեծացնում է բերանի խոռոչի քաղցկեղի հավանականությունը: Այս մասին հաղորդում է հետազոտությունը, որը հրապարակվել է Tobacco Control-ում:

Medportal.ru-ի փոխանցմամբ՝ աշխարհում բերանի խոռոչի, շրթունքների եւ ըմպանի չարորակ ուռուցքները տարեկան խլում են շուրջ 230 000 մարդու կյանք: Եւ ծխելը համարվում է բերանի քաղցկեղի զարգացման ամենակարեւոր ռիսկի գործոններից մեկը:

Ինչպես պարզվել է, շատ վտանգավոր է նաեւ պասիվ ծխելը, որին այսօր ենթարկվում են չծխող տղամարդկանց մոտ 33%-ը, չծխող կանանց 35%-ը եւ երեխաների 40%-ը:

2009 թվականին Քաղցկեղի հետազոտության միջազգային ընկերությունը հաստատել է, որ ծխախոտի ծխի երկրորդային ներշնչումը թոքերի քաղցկեղ է առաջացնում: Հայտնի է, որ պասիվ ծխելը մեծացնում է կոկորդի քաղցկեղի եւ ըմպանի քաղցկեղի առաջացման հավանականությունը:

Գիտնականները ենթադրում են, որ պասիվ ծխելը կարող է բերանի խոռոչի քաղցկեղ առաջացնել: Սակայն այս հարցի վերաբերյալ քիչ հետազոտություններ կան: Դժվար է դրանցից յուրաքանչյուրի առանձին արդյունքներից եզրակացություններ անել:

Գիտնականներն այժմ ծխելու եւ բերանի խոռոչի քաղցկեղի կապի վերաբերյալ բոլոր հետազոտությունների մեթաանալիզ եւ համակարգված ուսումնասիրություն են իրականացրել: Ինչպես պարզվել է, պասիվ ծխողների մոտ բերանի քաղցկեղի զարգացման ռիսկը 50%-ով ավելի բարձր է, քան այն մարդկանց մոտ, ովքեր ծխախոտի ծուխ չեն շնչել։ Ավելի քան 10 տարի ծխախոտի ծխի ազդեցությունը գրեթե կրկնապատկել է այդ ռիսկը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ