Գլխավոր էջ Նորություններ Մինչև սեպտեմբերի 13-ը հանրային տրանսպորտում դիմակ կրելը պարտադիր կլինի

Մինչև սեպտեմբերի 13-ը հանրային տրանսպորտում դիմակ կրելը պարտադիր կլինի

210
0

ԱՄՆ տրանսպորտային անվտանգության խորհուրդը մինչև սեպտեմբերի 13-ը երկարաձգել է երկրի բոլոր տրանսպորտային ցանցերում  պարտադիր դիմակի ռեժիմը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում տալով վարչության պետի պաշտոնակատար Դարբի Լեջոյի՝ գրավոր հայտարարությանը։

«Տրանսպորտային անվտանգության վարչությունը երկարացնում է մինչև սեպտեմբերի 13-ը ԱՄՆ բոլոր տրանսպորտային ցանցերում պաշտպանիչ դիմակներ կրելու պահանջը՝ ներառյալ օդանավակայաններում, ինքնաթիռներում, կանոնավոր ավտոբուսներում և երկաթուղային տրանսպորտում:

Բոլոր տրանսպորտային ցանցերում դիմակներ կրելու դաշնային կառավարության պահանջը նպատակ ունի նվազագույնի հասցնել COVID-19- ի տարածումը հասարակական տրանսպորտում: Ներկայումս երկրում մեծահասակների գրեթե կեսը ստացել է պատվաստանյութի առնվազն մեկ դոզա, և դիմակները մնում են կարևոր գործիք այս համաճարակի դեմ պայքարում»,- ասվում է տարածված հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման դաշնային կենտրոնը թույլ էր տվել բոլոր ամերիկացիներին բացօթյա տարածքներում լինել առանց պաշտպանիչ դիմակների, անկախ այն բանից՝ նրանք պատվաստվե՞լ են նոր կորոնավիրուսի դեմ, թե՞՝ ոչ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ