Գլխավոր էջ Նորություններ Առողջական ի՞նչ խնդիրների մասին կարող է հուշել սառը քրտինքը

Առողջական ի՞նչ խնդիրների մասին կարող է հուշել սառը քրտինքը

220
0

Քրտնարտադրությունն օրգանիզմի համար շատ կարևոր գործընթաց է, որի միջոցով տեղի է ունենում ջերմակարգավորումը, ինչպես նաև մարմինն ազատվում է ավելորդ հեղուկից ու վնասակար տարրերից, սակայն լինում են դեպքեր, երբ այս գործընթացը հուշում է առողջական խնդիրների մասին, որոնք չի կարելի անուշադրության մատնել։ Խոսքը, մասնավորապես, առանց արտաքին խթանիչների նկատվող քրտնարտադրության մասին է, որը կարող է պայմանավորված լինել լուրջ խանգարումներով։

Ինչպես նշել է բժիշկ-վարակաբան Լյուդմիլա Լապան, տենդով ուղեկցվող սառը քրտինքը հուշում է օրգանիզմի ինտոքսիկացիայի, գերտաքացման կամ օրգանիզմ ներթափանցած ախտածին տարրի դեմ պայքարի մասին։ Նման ախտանշան հատկապես հաճախ է ի հայտ գալիս սուր շնչառական վիրուսային վարակների դեպքում, որը նաև ուղեկցվում է թոքերում ընթացող բորբոքային գործընթացներով։ Որոշ դեպքերում հիվանդությունը կարող է հանգեցնել թոքաբորբի զարգացման, որը զգալի բարձրացնում է մահվան հավանականությունը։

«Հարկավոր է անմիջապես չափել մարմնի ջերմաստիճանն ու բարձր լինելու դեպքում բժիշկ կանչել։ Դա շատ վատ ցուցանիշ է», – նշել է վարակաբանը։

Սառը քրտինք կարող է արտազատվել նաև ներզատական համակարգի կամ սրտանոթային համակարգի հիվանդություների դեպքում։ Նման խնդիրները կարող են ուղեկցվել հաճախասրտությամբ (տախիկարդիա), որը կարող է շատ վտանգավոր լինել տարեցների համար։

Բացի այդ, նման խնդիր կարող է ի հայտ գալ նաև գերտաքացման ֆոնին։ Ընդ որում՝ անգամ գարնանը չի կարելի թերագնահատել ջերմային հարվածի հավանականությունը, ուստի հարկավոր է անպայման պաշտպանել գլուխը գիտակցության կորստից խուսափելու և նորման ջերմակարգավորումը պահպանելու մասին։ Բացի այդ, նման խնդրից խուսափելու համար հարկավոր է ուշադրություն դարձնել նաև համավարակի պայմաններում օգտագործվող դիմակներին՝ նախապատվությունը տալով թեթև ու բաց գույնի կտորներից կարված դիմակներին։

Նյութի աղբյուրը՝ actualnews.org

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ