Գլխավոր էջ Նորություններ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ՌԴ-ից «տպավորիչ քանակությամբ» Sputnik V պատվաստանյութ կստանա

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ՌԴ-ից «տպավորիչ քանակությամբ» Sputnik V պատվաստանյութ կստանա

167
0

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում ուրբաթօրյա աղոթքից հետո ասել է, որ Ռուսաստանի հետ համաձայնագրերի շրջանակներում հանրապետությունը կստանա Sputnik V պատվաստանյութի «տպավորիչ քանակ», փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

«Մենք բանակցություններ ենք վարել Ռուսաստանի հետ, և հուսով եմ, որ Sputnik V պատվաստանյութը մեզ կտրամադրվի։ Մեր համապատասխան նախարարությունը դեռ կբանակցի ռուսական կողմի հետ, և ես այդ հարցը կքննարկեմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հուսով եմ, որ Ռուսաստանից մենք կստանանք տպավորիչ քանակությամբ պատվաստանյութ»,- ասել է նա։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ