Գլխավոր էջ Նորություններ Առողջապահության նախարարությունը 30 քաղաքացու տրամադրվել է թթվածնային խտացուցիչ

Առողջապահության նախարարությունը 30 քաղաքացու տրամադրվել է թթվածնային խտացուցիչ

201
0

Թոքերի արհեստական օդափոխման սարքերին միացված է 76 քաղաքացի, ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարարի պաշտոնակատարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը։

«Առողջապահական համակարգի կորոնավիրուսային հիվանդությամբ ծանրաբեռնվածության համառոտ պատկերն այս պահին.

Այս պահին ստացիոնար բուժում է ստանում 2294 քաղաքացի, որից ըստ ծանրության աստիճանի՝

Ծանր – 962,

Ծայրահեղ ծանր – 233,

Թոքերի արհեստական օդափոխման սարքերին միացված – 76։

ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ ստացիոնար բուժօգնության ավարտից հետո շուրջ 30 քաղաքացու տրամադրվել է թթվածնային խտացուցիչ, որի շնորհիվ վերջիններս անհրաժեշտ բուժօգնությունը շարունակում են ստանալ տանը:

Հ.Գ. Փաստեմ, որ կորոնավիրուսային հիվանդության ստացիոնար բուժօգնության ավարտից հետո քաղաքացիները հաճախ ստիպված են լինում անցնել երկարատև վերականգնման շրջան»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ