Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Վրաստանն անցնում է համաճարակային պատրաստվածության ռեժիմին

Վրաստանն անցնում է համաճարակային պատրաստվածության ռեժիմին

1595
0

Վրաստանում կորոնավիրուսի ներթափանցման ռիսկի աճի հետևանքով երկրի առողջապահության նախարարությունը անցնում է համաճարակային պատրաստվածության ռեժիմի: Այս մասին հայտարարել է երկրի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:

Այս շաբաթ հայտնի կդառնա վրացական կառավարության նոր հրամանագրի մասին, որտեղ մանրամասն կներկայացվի, թե ինչպես են հետևելու այն մարդկանց, որոնք Վրաստան են ժամանում աշխարհի տարբեր երկրներից:
Տվյալ պահին Վրաստանում կորոնավիրուսի ոչ մի դեպք չի արձանագրվել: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն աշխարհի բոլոր երկրներին կոչ է անում ուժեղացնել վիրուսի տարածման դեմ պայքարի միջոցները:

Նախորդ օրը 9 հիվանդ էր տեղափոխվել Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոց` զննության: Նրանցից 2-ն Իրանի քաղաքացիներ էին, որտեղ կորոնավիրուսի դեպքեր էին գրանցվել երկրի տարբեր շրջաններում, իսկ 7-ը ՝ Վրաստանի քաղաքացիներ, որոնք ժամանել էին Չինաստանից: Ստուգումներից հետո 5 հիվանդ դուրս է գրվել հիվանդանոցից, քանի որ չի հայտնաբերվել կորոնավիրուս:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ