Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Իրանում նոր կորոնավիրուսից մահացածների քանակը հասել է 19-ի

Իրանում նոր կորոնավիրուսից մահացածների քանակը հասել է 19-ի

1099
0

Հարևան Իրանում նոր կորոնավիրուսից մահացածների քանակը այսօր հասել է 19 մարդու։ Երեկվա դրությամբ մահացածների թիվը 15 էր։ Նոր տվյալները հաորդել է երկրի առողջապահության նախարարության խոսնակը։

Վարակակիրների թիվը աճել է 44-ով, և հիմա վարակակիրների ընդհանուր թիվը 139 է։

Իրանում վարակը տարածված է մի քանի կենտրոնական նահանգներում, այդ թվում՝ մայրաքաղաքում։

Իրանն իր հերթին արդեն օջախ է դարձել դեպի այլ երկրներ վիրուսի տարածման համար։ Փետրվարի 25-ի դրությամբ իրանցի վարակակիրները նոր կորոնավիրուսն իրենց հետ տարել էին 7 երկիր։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ