Գլխավոր էջ Նորություններ AstraZeneca-ի պիտանելիության ժամկետը մայիսին ավարտվում է և նրանք այդ պատվաստանյութը իրացնելու խնդիր...

AstraZeneca-ի պիտանելիության ժամկետը մայիսին ավարտվում է և նրանք այդ պատվաստանյութը իրացնելու խնդիր ունեն. Գևորգ Գրիգորյան

327
0

AstraZeneca պատվաստանյութի պիտանելիության ժամկետը մայիսին ավարտվում է, եւ առողջապահության նախարարությունը այդ պատվաստանյութը իրացնելու խնդիր ունի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության կազմակերպիչ, ուռոլոգ Գեւորգ Գրիգորյանը:

«Հիշու՞մ եք, որ AstraZeneca պտվաստանյութի տարիքային շեմը սահմանել էին 55 տարեկանից բարձր տարիքը:

Հիշու՞մ եք, թե ինչպես էին փորձում հիմնավորել իրենց որոշումը:

Դե քանի որ հիշում եք՝ ասեմ, որ նախարարի հրամանով փոփոխել են ՏԱՐԻՔԱՅԻՆ ՇԵՄԸ (ինչպես գարդասիլի դեպքում):

Դա բնական էր, որովհետև AstraZeneca պատվաստանյութի պիտանելիության ժամկետը մայիսին ավարտվում է եւ նրանք այդ պատվաստանյութը իրացնելու խնդիր ունեն:

Հ.Գ. բնակչությունը չի վստահում ՀՀ առողջապահության նախարարությանը: Առողջապահության նախարարությունը արդեն վաղուց լեգիտիմ չէ», — գրել է բժիշկը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ