Գլխավոր էջ Նորություններ Չիլի պղպեղը նպաստում կյանքի տևողության երկարացմանը

Չիլի պղպեղը նպաստում կյանքի տևողության երկարացմանը

209
0

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ չիլի պղպեղի ու երկարակեցության միջև կա ակնհայտ կապ։ Մասնագետների տվյալներով՝ կարմիր կծու պղպեղն օգնում է պայքարել օրգանիզմում ընթացող բորբոքային գործընթացների ու ի հայտ եկած նորագոյացությունների դեմ։ Բացի այդ, այն հակաօքսիդանտային ազդեցություն է ունենում ու կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը։

Ինչպես գրում է «Свободная пресса»-ն՝ հղում անելով «Экономика сегодня»-ին, չիլի պղպեղի օգտակար հատկությունների համար պատասխանատու է դրանում պարունակվող կապսաիցինը, որով էլ պայմանավորված է պղպեղին բնորոշ համը։

Նշվում է, որ նման եզրահանգման գալու համար գիտնականներն ավելի քան 550 հազար կամավորի մասնակցությամբ հետազոտություն են անցկացրել։ Հետազոտությունը ցույց է տվել, որ կանոնավոր չիլի պղպեղ օգտագործող մարդիկ հազվադեպ են ժամանակից շուտ մահանում սրտանոթային համակարգի հիվանդությունների կամ քաղցկեղի հետևանքով։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ