Գլխավոր էջ Նորություններ Դիմակ չդնելու համար տուգանված փաստաբանը հաղթել է դատարանում

Դիմակ չդնելու համար տուգանված փաստաբանը հաղթել է դատարանում

297
0

Դիմակ չդնելու համար 10 հազար դրամով տուգանված փաստաբան Մանուշ Եսայանը բողոքարկել է ոստիկանության՝ տուգանելու մասին որոշումը  և հաղթել դատարանում։ Դատարանը՝ դատավոր Միքայել Մելքումյանի նախագահությամբ անվավեր է ճանաչել ոստիկանության որոշումը և հօգուտ հայցվորի բռնագանձել 240 ՀՀ դրամ` որպես փոստային ծախս։

Դատարանն անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները՝ ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ, գտնում է, որ վիճելի է մնում հայցվորի կողմից իրավախախտում կատարելու փաստը, ուստի Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի առաջին մասի իմաստով դրա բացասական հետևանքները պետք է կրի Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ