Գլխավոր էջ Նորություններ Կենդանաբույժի հանդեպ պետության և հասարակության կողմից ուշադրությունը շատ դեպքերում ձևական է. Գրիգոր...

Կենդանաբույժի հանդեպ պետության և հասարակության կողմից ուշադրությունը շատ դեպքերում ձևական է. Գրիգոր Գրիգորյան

892
0

«Մեկ առողջություն» կոալիցիայի ղեկավար, համաճարակաբան, միջազգային փորձագետ Գրիգոր Գրիգորյանը գրում է.

«Կենդանաբուժությունը փոխկապակցված է մարդաբուժության հետ և հանդիսանում է ցանկացած երկրի անվտանգության հիմնասյուներից մեկը, ուստի առանձնահատուկ ուշադրություն է պահանջում թե պետության և թե հասարակության կողմից: Մեր երկրում այդ կարևորագույն մասնագիտություններից մեկի հանդեպ պետության և հասարակության կողմից ուշադրությունը շատ դեպքերում ձևական բնույթ է կրում, իսկ որոշ դեպքերում նաև հանցավոր անուշադրության: Վերջինիս համատեքստում ցավալի է տեսնել, որ այս տարի Կենդանաբույժի միջազգաին օրը աշխարհում նշվեց ապրիլի 24 –ին, բայց դրան չարձագանքեցին ոչ մեր երկրի անասնաբուժության ոլորտում լիազոր մարմինը (որը ՀՀ կառավարությանը ենթակա Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն է), ոչ էլ մեր երկրում գործող կենդանաբուժական ասոցիացիաները: Երբ ես պաշտոնական նամակ հղեցի Համաշխարհային կենդանաբուժական ասոցիացիային և Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպությանը, ապա իմ գորընկերները ինձ պատասխանեցին, որ եթե մեր երկրի անասնաբուժության ոլորտի լիազոր մարմինը, կամ կենդանաբուժական ասոցիացիա, կամ նույնիսկ կենդանաբուժական բժշկագիտության ուսումնական հաստատություն իր անհամաձայնությունը հայտներ Կեդանաբույժի միջազգային օրը ապրիլի 24–ին նշելու որոշման կապակցությամբ, ապա այդ որոշումը միանշանակ կվերանայվեր: Այդ անհամաձայնությունը հայտնելու փոխարեն, բոլոր վերոհիշյալ կազմակերպությունների ներկայացուցիչները Կենդանաբույժի միջազգային օրը միասին նշեցին ապրիլի 23–ին, խնջույք կազմակերպեցին, միմյանց շնորհավորեցին և պատվոգրեր հանձնեցին լավ աշխատանքի համար — ամենինչ ճիշտ այնպես, ինչպես դա այսօր անում է մեր երկրում իշխանությունը բռնազավթած հայրենադավ խմբավորումը: Իսկ ամենից ցավալի է այն, որ պատվոգրերի հանձնման արարողությունը տեղի ունեցավ մի քարտեզի ֆոնին, որում չկար Արցախը և դա կարծես թե նորմալ ընկալվեց ներկա կենդանաբույժերի և պաշտոնյաների կողմից … ինչ ասեմ – յուրաքանչյուրը հայ ունի իր արժեհամակարգը, բայց ոչ բոլոր հայերի արժեհամակարգերն են հայեցի, իսկ որոշների մոտ այդ արժեհամակարգը արդեն ակնհայտ պրոթուրքական է …»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ